News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը մարտի 29-ին, ժամը 03.32-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Հաղպատ-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի 5-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի» մակնիշի 34 PV 134 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի 34 PO 850 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս սահել եւ ընկել է Դեբեդ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1975 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ