News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են մարտի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 6:00-ին, եւ կփակվեն ժամը 20:00-ին: Քվեարկությունից 2 ժամ անց ընտրություններն արդեն կայացած են ճանաչվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

Նախագահի պաշտոնին հավակնում են 4 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Գործող նախագահ Իսլամ Քարիմովին առաջադրել է Ուզբեկսանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության Ձեռներեցների եւ գործարար մարդկանց շարժումը: Ազգային ժողովրդավարական կուսակցությունը առաջ է քաշել Հաթամջոն Քեթմոնովի թեկնածությունը, Դեմոկրատական «Միլլի Թիքլանիշ» կուսակցության ներկայացուցիչն է Աքմալ Սաիդովը, իսկ «Ադոլաթ» Դեմոկրատական կուսակցությունն առաջադրել է Նարիմոն Ումարովին:

Քվեարկության իրավունք ունի Ուզբեկստանի 20.8 մլն քաղաքացի: ԿԸՀ տվյալներով՝ ժամը 10:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 7 մլն 601.4 հազար մարդ կամ ընտրողների 36.55 տոկոսը, ինչի շնորհիվ ընտրությունները կայացած են ճանաչվել, քանի որ, համաձայն օրենքի, դրա համար անհրաժեշտ է ընտրողների 33 տոկոսի մասնակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ