Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա նահանգում սողանքի հետեւանքով առնվազն 12 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է ինդոնեզական The Jakarta Post թերթի էլեկտրոնային տարբերակը:
Տեղի իշխանությունների տվյալներով, հորդառատ անձրեւները հանգեցրել են սելավների, որոնք ամբողջությամբ ոչնչացրել են 11 բնակելի տներ: Փրկարար գործողության ժամանակ, որին մասնակցել են բանակի ու ոստիկանության ստորաբաժանումներ, տարհանվել է մոտ 300 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղետից տուժած շրջանում խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը, բացակայում է կապը: