News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից է: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:

Հովսեփն արդեն մոտ 2 տարվա զինծառայող էր, առաջիկա ամիսներին պետք է զորացրվեր: Գյուղապետն ասաց, որ երիտասարդը նորմալ ծառայել է, երբեւէ չի լսել, որ ինչ-որ խնդիր ունենա,  վերջերս էլ կարճատեւ արձակուրդով եկել էր: Խաչիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ երիտասարդը ունի երկու քույր եւ մեկ եղբայր, ինքը տան կրտսերն էր: Հայրը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, այժմ Հայաստանում է, մայրը տնային տնտեսուհի է, միջին սոցիալական պայմաններում ապրող ընտանիք են: Հովսեփ Անդրեասյանը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում, նրան տեղափոխել էին հոսպիտալ, որպեսզի վիրահատեն, սակայն մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ