Ոստիկանության Մալաթիայի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 28-ին, ժամը 20.10-ին, Նոր Խարբերդի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքից բերման է ենթարկվել 29-ամյա Մխիթար Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: