News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի դատարանը երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի արդարացնող վճիռը վերանայելուց հետո նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության մեջ։ Այս մասին հայտնում է   Agence France-Presse-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլմերթը մեղադրվում է Holyland բնակելի համալիրի շինարարության ժամանակ կաշառք վերցնելու մեջ։ Նա կաշառք է ստացել նախագիծն առաջ քաշելու եւ փոփոխություններ մտցնելու համար։ Հանցագործությունը կատարվել է 1993-2000թթ., երբ Օլմերթը զբաղեցնում էր Երուսաղեմի քաղաքապետի եւ առեւտրի եւ արդյունաբերության նախարարի պաշտոնը, գրում է Gazeta-ն։

2012թ. նրան պայմանական ազատազրկման էին դատապարտել եւ տուգանել էին 19 հազար դոլարով այն բանի համար, որ նա «չի արդարացրել հանրության վստահությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ