News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» ` ապրիլի 24-ին կազմակերպած խաղաղ ցույցին, կարծում եմ, որ այնքան բազմություն չի հավաքվի, որը կկարողանա իշխանափոխություն իրականացնել: Այս մասին, այսօր` մարտի 30-ին, լրագրողներին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Ապրիլի 24-ի «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած ցույցն անիմաստ եմ համարում, սա իմ անձնական կարծիքն է:  Ես կնախընտրեի, որ ցույցը ոչ թե 24-ին, այլ  25-ին, կամ 26-ին անեին, կարծում եմ, որ այդ օրը չարժեր անել: Բայց, ասեմ, որ եթե որոշ սրիկաներ որոշեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին նորից դանակահարել, ես անպայման կգնամ այդ ցույցին մասնակցելու: Եթե նրանց վրա կրկին ուժ կիրառեն, ապա ես կգնամ և կկանգնեմ Ժիրայր Սեֆիլյանի կողքին»,-ասաց Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանը դատապարտեց «Հիմնադիր խորհրդարանի» հանդեպ իշխանությունների կիրառած բռնության դեպքերը և անթույլատրելի համարեց պատերազմի հերոսների հետ նման վարվելակերպը:

«Ինչի՞ են անիմաստ դանակահարում մարդկանց, հարվածում ձվերով, համացանցում վախեցնում նրանց: Այն, ինչ այսօր իշխանությունն անում է ուրիշների նկատմամբ, վաղը բումերանգի նման կպնելու է իրենց գլխին: Պատերազմի հերոսներին ծեծում են երեխաների, կանանց աչքի առաջ: Ցավոք, այսօր Հայաստանում հանցագործն է որոշում, թե ով, որտեղից ուր գնա և ոնց շարժվի: Հանցագործությունների շղթան շարունակվում է և կենացները գնալով քաղցրանում են»,-նշեց Եղիազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ