News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը՝ 10-ամյա մի տղա, մոտ երկու շաբաթ առաջ մահացել է: NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:

Նա նշեց, որ երեխան ծնվել էր բազմաթիվ արատներով Հայաստանի մարզերից մեկում, մոտ մեկ տարի առաջ էլ այդտեղ գտնվող մանկատնից տեղափոխվել իրենց մոտ: Տղայի մոտ առկա էր մանկական ուղեղային կաթված, միկրոցեֆալիա, ֆիզիկական եւ մտավոր գլոբալ հապաղում, վերջույթների հյուծում եւ այլն: Երեխան կերակրվում էր զոնդով: Տնօրենը նշեց, որ երեխայի մահը սպասելի էր, մանկատանը եղած ժամանակ երեխային բուժումներ արել են թե ստացիոնար, թե ամբուլատոր, սակայն այս դեպքում թե բժշկությունը, թե իրենք անզոր էին:

Տղայի մահվան մասին մանկատնից հայտնել են նաեւ նրա ծնողներին, ովքեր եկել եւ տարել են իրենց որդու դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ