News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից հնագետները պարզել են, մայաների հնագույն քաղաքներից մեկը՝ Սեյբալը, կառուցել են քոչվոր որսորդներն ու պտուղ հավաքողները, որոնք միավորվում էին հանուն կրոնական տոների, այլ ոչ թե հողագործներն եւ քաղաքացիները:

Արիզոնա նահանգի համալսարանից Տակեսի Ինոմատան 10 տարի շարունակ պեղումներ է անցկացրել Սեյբալում: Գիտնականը պարզել է, որ բնակավայրերում նախ տաճարներ եւ արարողությունների համար հրապարակներ են վեր խոյացել, ընդ որում, դրանք կառուցել են քոչվոր որսորդները:

Ըստ Planet today-ի, բազմաթիվ տարիներ անց արդեն այդ կառույցների շուրջ բնակելի շինություններ են կառուցվել, իսկ հետո՝ ամբողջական քաղաքներ:

Հետազոտողին հաջողվել է նաեւ հասկանալ, որ Սեյբալը ոչ միայն մայաների հնագույն քաղաքն է, այլեւ ամենահին արարողակարգային համալիրն ամբողջ Կենտրոնական Ամերիկայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ