News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի Հունաստանի Կրետե կղզու ջրամբարում հայտնված կոկորդիլոսը սատկել է մարտի 29-ին, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Երկու մետր երկարություն ունեցող կոկորդիլոսը հայտնվել էր Կրետե կղզու հյուսիսային ափին Ռեթիմնո քաղաքի մոտ գտնվող լճում 2014-ի ամռանը: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը կոկորդլիսոին բերել ու բաց էր թողել այդտեղ:

Կոկորդիլոսը հայտնի էր դարձել Հունաստանում եւ անգամ անուն ուներ՝ Սիֆիս, իսկ Facebook-ում նրա անունով էջ ր բացվել:

Կոկորդիլոսը ամռանն ապրել է լճի ափին, որտեղ հարուստ բնություն կա: Հարյուրավոր զբոսաշրջիկներ եէին այցելու լիջ՝ կոկորդիլոսին տեսնելու համար:

Մի քանի ամիս կոկորդիլոսին փորձել են բռնել, անգամ Ֆրանսիայից կոկորդիլոսի որսորդի են հրավիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փետրվարի կեսերին կենդանուն չեն տեսել, իսկ մարտի 29-ի երեկոյան տեղի որսորդներից մեկը Սիֆիսին սատկած է գտել:

«կոկորդիլոսը չի դիմացել ցուրտ ձմռանը»,-գրել է cretalive.gr կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ