News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունների միջեւ: NEWS.am-ը ԿԳՆ-ից տեղեկացավ, որ փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս նախագծով մեկնարկում է հերթական նորարարական կրթական գաղափարը: «Այս նախագիծը տարբերվում է. այն բովանդակային է, որտեղ մեր գործընկերների հետ միասին մշակել ենք կրթական նոր բովանդակություն, ծրագիր, որի հավակնություններն աննախադեպ են: Այսօր համաշխարհային կրթական տիրույթում վերջին զարգացումները տանում են նրան, որ տեխնոլոգիական  կրթությունը ոչ միայն տեղեկատվական միջոցներից օգտվելու, այլ մտածելակերպ ձեւավորելու խնդիր է դնում: Եվ այս տեսակետից շատ հավակնոտ է դառնում եռամյա այս կրթական ծրագիրը. այն իր մեջ ներառում է ուսուսմնական նոր բովանդակություն եւ արդեն մշակված ծրագիր»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մինչեւ սեպտեմբերի մեկը կվերապատրաստվեն համապատասխան ուսուցիչները, կիրականացվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները: «Մենք պարտավորվել ենք անել հնարավորը, որպեսզի առարկան դառնա դասավանդվող առարկա: Փաստացի, սա մեկ առարկա չէ, այլ առարկայաշղթա` իր համապատասխան երեք մոդուլային բովանդակությամբ»,-նշել է նախարարը:

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւ՝ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը: Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից: Փոխըմռնման հուշագրով նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն« վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցում եւ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: Ծրագրով նաեւ նախատեսված է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ