«Թուրքական ավիաուղիներին» (THY) պատկանող Boing 777-300ER տիպի օդանավը, որն իրականացնում է Ստամբուլ-Սան Պաուլո չվերթը, արտակարգ վայրէջքի է պատրաստվում օդանավում ռումբի մասին գրություն հայտնաբերվելուց հետո։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ-Սան Պաուլո չվերթն իրականացնող THY-ի օդանավի օդաչուների խցիկում հայտնաբերվել է գրություն, թե օդանավում ռումբ է գտնվում։
Օդաչուները իրավիճակի մասին հայտնել են ավիացիայի վարչությանը եւ մոտակա քաղաքի ուղղությամբ արտակարգ վայրէջքի պատրաստվել։ Նշվում է, որ օդանավը կիջնի Կասաբլանկայի օդանավակայան։