News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ֆրանսիացի հեծանվորդ Էրիկ Բարոնն արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Կարմիր Բարոն մականվամբ 54-ամյա մարզիկը լեռնային հեծանվով ձյունապատ մայրուղում մինչեւ 223.3 կմ/ժ արագություն է զարգացրել:

Ֆրանսիական Ալպերով արշավելու համար հատուկ ուղի են պատրաստել: Լեռներից վայրէջքը տեղի է ունեցել ծովի մակերեւույթից 2700 մետր բարձրությամբ: Էրիկն իր առջեւ խնդիր է դրել գերազանցել 222.22 կմ/ժ արագության սահմանագիծը:

Ըստ Lifenews-ի, արտասահմանյան պարբերականները նշում են, որ մարզիկի փոխադրամիջոցն ու համազգեստը պատրաստված են եղել հատուկ նյութից, հատուկ ռեկորդը սահմանալու համար: Նախագծի մասնակիցներն ավելի քան 10 հոգի են եղել, որոնք զբաղվել են տեխնոլոգիաներով եւ հեծանվորդի նախապատրաստմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ