News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիգերիայի ընտրություններում առաջատարը նախկին ռազմական դիկտատոր Մուհամադ Բուհարին է: Նախնական տվյալներով, նրա օգտին քվեարկել է մոտ 12 մլն մարդ, մինչդեռ գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանի օգտին՝ մոտ 10 մլն մարդ, հաղորդում է Reuters-ը:

Բուհարին հաղթել է 7 նահանգներում, իսկ Ջոնաթանը՝ 5, այդ թվում մայրաքաղաքում: Մնացած վարչական միավորների տվյալները դեռեւս մշակվում են:

Զգալի տարբերությամբ Բուհարին հաղթել է հյուսիսային Կանո եւ Կադունա նահանգներում:

Միաժամանակ, Ջոնաթանը 95 տոկոս ձայն է ստացել հարավային Ռիվերս նահանգում, հաղորդում է  Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ