ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր՝ մարտի 31-ին, Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին կզեկուցի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների եւ միջնորդական ջանքերի մասին:
Նա այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության եւ միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- գրել է Ջեյմս Ուորլիքը: