News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ առաջին նիստը չի հետաձգվելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը, որը նույն օրը երկու դատական նիստ ունի:

«Ես դիմեցի, որ Սեւանի իմ նիստը հետաձգվի, որպեսզի Վարդան Պետրոսյանի դատին՝ ապրիլի 1-ին, անպայման ներկա լինեմ եւ նիստը չհետաձգվի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ դերասանի գործով նիստը հետաձգելու հարցով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր:

Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ