Մարտի 30-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները իր բնակարանից բերման են ենթարկել 31-ամյա Թագուհի Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: