Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավի ենթադրյալ մեղավոր Անդրեաս Լուբիցը թաքցրել է իր առողջական խնեիրները, քանի որ վախեցել է կորցնել աշխատանքը, հաղորդում է Bild թերթը:
«Մեր ընկալմամբ ընդհանուր մոտիվն այն է, որ Լուբիցն, ըստ ամենայնի, վախեցել է զրկվել թռիչքներ իրականացնելու լիցենզիայից»,-նշում է պարբերականը:
Տաբլոիդի վարկածով, օդաչուն փետրվարի սկզբից մինչեւ մարտի 10-ը երեք անգամ բուժզննում է անցել Դյուսելդորֆի համալսարանական կլինիկայում: Նա, իբր, ցանկացել է չվճարվող արձակուրդ վերցնել, բայց խուսափել է բուզննումներից, քանի որ դա կարող էր բացասաբար ազդել իր կարիերայի վրա:
Թե կոնկրետ ինչից էր բողոքում ողբերգության ենթադրյալ մեղավորը, չի հաղորդվում, գրում է ՏԱՍՍ-ը: