Օպերայի դիմաց՝ նստարանին, տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից: Հայտնաբերվել է մոտ 58-ամյա տղամարդու դիակ, արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: