News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ մարտի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել  Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+  ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների  հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+  նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող  ծրագրերին: Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում,  նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. «Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է»,- նշել է Ա. Աշոտյանը:

Արձանագրելով, որ արդեն ավարտին մոտեցող ԵՄ Տեմպուս ծրագիրը եղել է հաջողված, նախարարը հույս է հայտնել, որ  նոր Էրազմուս+  ծրագիրը կշարունակվի ավելի արդյունավետ և նպատակային. «Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան  բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ առաջնային նպատակներից մեկը բուհերում ակտիվության մեծացումն է, որը կնպաստի ԵՄ չափանիշներով մրցունակ միջազգային փորձագետների ազգային թիմի ձևավորմանը: Էրազմուս+  ծրագրի համակարգողը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են 40 միջբուհական ծրագրեր, որոնցից 7-ում հայստանյան բուհերը դարձել են համակարգող: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրեդիտային շարժունությանը (Credit Mobility), կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում (Capacity Building in Higher Education)  և մի շարք կազմակերպչական հարցերի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ