Մարտի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 60-ամյա Կնյազ Յ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 26-ամյա Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 175 դոլար:
Կնյազ Յ.-ի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: