Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. իրար են բախվել «ՊԱԶ» մակնիշի թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Օպել» եւ «ԳԱԶ»” մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց: