Գերմանական Lufthansa ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել ընկերության 60-ամյակի տոնական միջոցառումը՝ Germanwings-ի օդանավի կործանման պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ավիավթարի զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով Lufthansa-ն չեղյալ է հայտարարում ընկերության 60-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք նախատեսված էին ապրիլի 15-ին»,-հայտարարել են ընկերությունում, հաղորդում է Gazeta-ն: