News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կիպրա-հայկական նամականիշ է թողարկվելու: Այս մասին գրում է «Cyprus Mail»-ը:

Կիպրոսի Ներկայացուցիչ պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նամականիշի շնորհանդեսը երկու երկրներում միաժամանակ է կազմակերպելու: Կիպրոսում նախանշված միջոցառմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նամականիշի վրա պատկերվելու է Նիկոսիայի հայտնի, բայց արդեն փակված հայկական «Մելքոնյան» վարժարանը: Այն նախապես ապաստան է եղել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված եւ Կիպրոս փախած որբերի համար:

100-րդ տարելիցի առիթով Կիպրոսում նաեւ այլ միջոցառումներ են անցկացվելու: Մահտեսյանի խոսքով, նպատակն է՝ հիշատակել 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերին, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անել:

«Միաժամանակ սա ուղերձ է մարդկությանը՝ ապագայում նման ողբերգությունները կանխելու համար»,- նշել է նա:

Նախատեսվող միջոցառումներից են ցուցահանդեսները, ներկայացումները, դասախոսությունները, փաստագրական ֆիլմերն ու այլ ձեռնարկներ: Նաեւ հունարեն եւ անգլերեն գիրք է հրատարակվելու, որում ներառվելու են 1914-1923 թվականներին տեղական թերթերում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ