News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի շրջաններից մեկում օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները։ Սիբույա շրջանի ասամբլեայի անդամները հավանություն են տվել նույնասեռ զույգերին ամուսնության վկայական տալու որոշմանը։

Վկայականը տեխնիկապես օրենքի ուժ ունի միայն Սիբույայի շրջանում, որտեղ այդ որոշումը նույնասեռ զույգերին ապահովում է նույն իրավունքները, ինչ որ ավանդական զույգերին։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ճապոնիան ԼԳՏԲ ընկերությունների հանդեպ համեմատաբար չեզոք տրամադրված պետություն է, սակայն սեռական փոքրամասնությունների իրավունքներն այնտեղ սահմանափակ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ