News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեխաների անվտանգության ապահովումը մշտապես ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եւ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Առանձնակի կարեւորվում է երթեւեկության անվտանգությունը, որի հիմքում դրված է երեխաների շրջանում այդ կանոններին անվերապահորեն հետեւելու գիտակցության սերմանումը, օրինապաշտ քաղաքացու դաստիարակությունը: Այդ խնդրի լուծմանն են ուղղված դպրոցներում պարբերաբար իրականացվող հանդիպում-զրույցները, դեռահասների այցելությունները ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, սերտ համագործակցությունը կրթական ոլորտի պատասխանատուների եւ ծնողների հետ:

Ոստիկանությունը համոզված է, որ երեխայի հետ աշխատանքը պետք է սկսել վաղ՝ տարրական դասարանների եւ նույնիսկ նախադպրոցական տարիքից: Այս ռազմավարության իրականացման առաջին քայլերից է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի ստեղծումը, որի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթեւեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները եւ կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին:

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքներում երթեւեկությունը բավականին լարված է՝ մարտի 31-ին խաղ-ձեռնարկն առաջինը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին:

Որպես երեխաների շրջանում կրթական եւ իրազեկման բազմաթիվ ծրագրեր իրականացնող սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախագծին՝ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով:   

Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նաեւ դպրոցական առաջիկա ամառային արձակուրդներով. դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները պետք է տիրապետեն երթեւեկության կանոնների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների:

Տպել
Ամենաշատ