News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կանադական հանրահայտ «Ottawa Magazine»ամսագրի ապրիլյան համարում տպագրվել է հարցազրույց հայտնի գերմանացի տնտեսագետ, Գերմանիայում գործող տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Հանս Սինի հետ: Ստեֆըն Դեյլին տված հարցազրույցում Սինն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետեւանքներին եւ աշխարհում աճող բարբարոսությանը խաղաղ միջոցներով առերեսվելու հնարավորություններին: Նա նշում է, որ երիտթուրքերը եւ Աթաթուրքը ապօրինի տիրացան հայերի ու քրդերի հայրենիքին` նախապես ծրագրելով եւ իրականացնելով վերջիններիս տեղահանությունն ու ջարդերը: Ու մինչ Աթաթուրքին հաջողվեց փրկել Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Թուրքիան, դրա գինը վճարեցին հայերն ու քրդերը:

Սինն իր խոսքում շեշտում է, որ Ցեղասպանությունը ողջ մարդկության խնդիրն է եւ ոչ թե անպայմանորեն միայն թուրքերինն ու հայերինը:

Սինը շեշտում է, որ եթե իշխանությունների մակարդակով չի ստացվում գլուխ հանել խնդրից,գերադասելի են ճշմարտության եւ հաշտեցման տեղական մարմինները: Թուրքերից եւ հայերից բացի, այլ ժողովուրդների ներկայացուցիչները եւս կարող են մասնակից լինել, քանզի Ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ժողովուրդներին: Եվ իրականացված աշխատանքը «տաբու» ոլորտում (Թուրքիայում հանցագործություն է Հայոց ցեղասպանության մասին խոսելը) կնպաստի, որպեսզի այս հիմնախնդիրները դառնան հանրային ուշադրության առարկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ