News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ Մեղրի քաղաքում անցկացրած խորհրդակցության ժամանակ քննարկել է 5 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցման հարցը:

Խորհրդակցությանը ներկա են եղել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Մեղրիի զինկոմիսարի, ոստիկանության եւ ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի եւ զբոսայգու տարածքից արտեզիան ջրի հեռացման խնդիրները: Քննարկվեց նաեւ տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձավ նաեւ նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:

Ագարակ քաղաքի առկա խնդիրների քննարկման ընթացքում մասնավորապես խոսվեց համայնքի համար մարզադահլիճի կառուցման մասին:

ՏԿԱԻ նախարարը քաղաքապետերին հանձնարարեց հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացնել կոնկրետ ծրագիր եւ հաշվարկներ:

Նշենք, որ նախարար Երիցյանն այցելել է նաեւ Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մասը կազմող Սյունիքի 5 համայնքները (Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Հալիձոր), հանդիպել տեղի բնակիչների հետ եւ քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը: Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին՝ նախարար Երիցյանը մասնավորապես նշել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը որեւէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար: «Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին եւ գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել»,-ասել է Ա. Երիցյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզում աշխատանքային այցի 2-րդ օրը ՏԿԱԻ նախարարը մասնակցելու է Սյունիքում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը եւ մարզխորհրդի նիստին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ