Մարտի 31-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա Սոնա Ե.-ին եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: