Մարտի 31-ին, ժամը 21.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: