Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Քարթալի շրջանի գրասենյակ են ներխուժել զինված անձինք։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են ներխուժել եւ ինչ են պահանջում։
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։