News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 6-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը: Այդ հարցը ընդգրկված է Կառավարության վաղվա՝ ապրիլի 2-ի, նիստի օրակարգում:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝ 2015 թվականի ապրիլի 6-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 11-ը` շաբաթ օրը: 2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ մեռելոցի օրերը դառնում են աշխատանքային: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային, քանի որ Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել:

Հիշեցնենք, որ այդ երկուշաբթիները դարձել էին ոչ աշխատանքային Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այդպիսով` Հովիկ Աբրահամյանը փոխում է իր նախորդի հաստատած ավանդույթը, որը, ի դեպ, լուրջ դժգոհության առարկա էր դարձել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ