News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված, դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբաններն այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում միջնորդեցին հետաձգել դատական նիստը, որպեսզի ֆրանսաբնակ փաստաբաններ Մարի Lոռ Դոզեն եւ Ժիրայր Չոլակյանը կարողանան ստանալ առաջին ատյանի դատարանի վճռի թարգմանված տարբերակը եւ դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ։ (ֆոտոռեպորտաժ)

«Ֆրանսիացի փաստաբանները չեն ստացել դատարանի որոշման թարգմանված տարբերակը, այդ պատճառով նրանք չեն կարող դիրքորոշում հայտնել Վերաքննիչ բերված բողոքի վերաբերյալ: Խնդրում եմ երկու շաբաթով հետաձգել դատական նիստը, որպեսզի փաստաբանները ստանան դատական ակտը եւ բողոքարկեն կամ չբողոքարկեն առաջին ատյանի որոշումը»,-ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը առաջարկեց դատական նիստը մեկ ամսով հետաձգել, որպեսզի դատավարական կողմերից որեւէ մեկի իրավունքը չխախտվի, եւ բոլորը կարողանան պատշաճ ծանոթանալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, նաեւ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքին, որը նույնպես մեծ ծավալ ունի։

Տուժող կողմը եւ դատախազ Արթուր Սարգսյանը չառարկեցին ներկայացված միջնորդությանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց 20 օրով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Ամենաշատ