News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայում Օսմանյան կայսրության հանդեպ վերաբերմունքը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում: Չնայած դրան, վերջին ամիսներին սերբական մամուլը գրեթե չի լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: Բայց վերջերս երկրի առաջատար թերթերից Politica-ն Երեւանում զրուցել է հայ-սերբական բարեկամության կենդանի մարմնացում հանդիսացող Բաբկեն Սիմոնյանի հետ (Սերբիայում հայտնի թարգմանիչ եւ հետազոտող): Ներկայացնում ենք Սլոբոդան Ամարջիայի հարցազրույցը՝ որոշ կրճատումներով.

«Անցյալին նայում են ժողովուրդներ, որոնք անցյալ ունեն: Նրանք, ովքեր այն չունեն, միայն ապագային են նայում: Ապագային կարելի է հայացք նետել միայն անցյալի հիման վրա»,- մի քանի օր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երեւանում մենք զրուցեցինք հայտնի բանաստեղծ եւ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ: Առաջին հերթին մեզ հետաքրքրում էր, թե ինչն է միավորում երկու ժողովուրդներին եւ ինչպես կարող ենք այս դժվարին ժամանակներում օգնել միմյանց:

«Իմ կարծիքով՝ սերբերը հայերին ավելի մոտ են, քան ռուսներին: Հենց պատմական ողբերգության պատճառով»,- հայտարարեց Սիմոնյանը՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունն ու 1990-ականներին Հարավսլավիայում պատերազմը:

Սերբիան ու Հայաստանն ի՞նչ կարող են միմյանց առաջարկել:

Հայերը եզակի փորձ ունեն. Հայաստանը վեց դար շարունակ պետականություն չի ունեցել: Մենք ֆիտենք, թե ինչ է թուրքական յաթաղանը, եւ ապրել ենք սեփական ինքնության զգացողությամբ եւ պատմական հիշողությամբ: Ցանկանում ենք սերբերի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբեք չի կարելի մոռանալ Ցեղասպանությունը, եւ երբեք չի կարելի մոռանալ, որ Կոսովոն սերբական հող է: Ինչ-որ ժամանակ Կոսովոն կրկին սերբական կդառնա: Հավատացե՛ք դրան: Մենք նման հավատի փորձ ունենք: Բայց դուք մեծ թերություն ունեք. համաձայնություն չկա: Դուք լավ գիտնականներ եք, մտավորականներ, խաղաղասեր եւ բարեսիրտ ժողովուրդ եք, բայց ձեզ մոտ չի ստացվում ասել՝ «Եղբայր, դու ճիշտ ես»: Իսկ Սերբիային միայն դա կարող է փրկել:

Սերբիան ինչպե՞ս է մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակը հարգելուն:

Որքան գիտեմ՝ հիշատակի միջոցառումներին սերբ պատգամավորներ են մասնակցելու: Որքանով տեղյակ եմ՝ հրավեր է ուղարկվել նաեւ նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: Ընդհանուր առմամբ, որքան գիտեմ, հրավերն արդեն աշխարհի 30 երկրների առաջնորդներ են ընդունել:

Միաժամանակ Թուրքիան, որն իրագործել է Ցեղասպանությունը, նշում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը: Ինչպե՞ս կբացատրեք այդ որոշումը:

Գալիպոլիի ճակատամարտը սկսվել է մարտին, ոչ թե ապրիլին, եւ պարզ է, որ Թուրքիան ցանկանում է նսեմացնել Հայոց ցեղասպանության նշանակությունը: Հետաքրքիր է, որ մեր նախագահին էլ են Թուրքիա հրավիրել, բայց նա շատ հստակ պատասխանեց, որ չի մասնակցի ճակատամարտի տոնակատարությանը, որը մարտին է տեղի ունեցել, ինչպես եւ հայերը Ցեղասպանության տարելիցն ապրիլի փոխարեն մայիսին չեն նշի:

Եվ վերջում ի՞նչ կցանկանայիք հավելել:

Սերբերն ու հայերը պետք է ավելի շատ համագործակցեն: Հարկավոր է նաեւ ռազմական դաշինք ստեղծել: Հայերը թուրքերի դեմ պայքարել են նաեւ 1389 թվականին Կոսովոյի ճակատամարտում: Երբ նրանք հասկացան, որ իրենք, որպես թուրքահպատակներ, պետք է պատերազմեն սերբերի դեմ, լքեցին օսմանյան բանակն ու անցան սերբերի կողմը:

Ներկայում ես աշխատում եմ Սերբիայում բնակված հայերի մասին մի մեծ գրքի ուղղությամբ. ոչ միայն նրանց, ովքեր այստեղ են հաստատվել Հայոց ցեղասպանությունից հետո, այլ նրանց, որոնք այստեղ ապրել են 14-րդ դարից: Մի պարզ օրինակ. երբ Սուրբ Սավան (Նեմանյիչի իշխանական տոհմից, հետո՝ արքեպիսկոպոս - խմբ.) առաջին անգամ այցելել է Կիլիկիան Հայաստան, նրան ապշեցրել են հայկական եկեղեցիներն ու վանքերը, եւ նա Սերբիա է կանչել հայ ճարտարապետների եւ շինարարների՝ եկեղեցիներ կառուցելու: Այստեղից էլ հայկական ճարտարապետության ազդեցությունը Սերբիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ