News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք արգելել էին կազմակերպության ներկայացուցչին  մուտք գործել երկիր։

Ինչպես գրում է contact.az-ը, Ադրբեջանի իշխանությունները մարտի 31-ին Բաքվի օդանավակայանում առանց որեւէ բացատրության ձերբակալել էին Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիային, որը ժամանել էր Ադրբեջան՝ տեղի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիղամ Ալիեւի դատական լսումներին ներկա գտնվելու համար։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ Գոգիան ձերբակալվել էր  օդանավակայանում մարտի 31-ին, որից  հետո նրան վերադարձրել էին անձնագիրը եւ առանց որեւէ բացատրության հետ էին ուղարկել Վրաստան։

 «Գոգիայի մուտք արգելքը վկայում է, թե որքան հեռու է գնացել Ադրբեջանը մարդու իրավունքների ոտնահարումների հարցում»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով HRW տնօրեն Հյու Վիլյամսոնը։

«Նրանք արդեն այնքան բան են արել, որ վախենում են մեկը տեսնի դա։ Սա առաջին դեպքն էր, որ  HRW- ներկայացուցչին արգելում են մուտք գործել որեւէ երկիր»,- հավելել է նա։

Բաքվում Եվրոպական խաղերի նախաշեմին խստացրել են քննադատների դեմ ճնշումները ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շարքերում։

 «Եվրոպական խաղերն ընդունելու եւ հյուրերի ազատություններն ու անվտանգությունը երաշխավորելու հայտարարությունների ֆոնին պաշտոնական Բաքուն երկրից վտարում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին»,- ասված է HRW-ի զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ