News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Գրիֆիցա քաղաքում 37-ամյա հոգեւորական Թոմաս Վիցորեկը էկզորցիզմի սեանս է կազմակերպել, իսկ ավելի հասկանալի լեզվով ասած, սատանաներ է քշել աղոթքների ու ծիսակարգերի միջոցով: Դա տեղի է ունեցել ճամբարում, որտեղ դեռահասները պիտի անցկացնեին երեք օր՝ իրենց նվիրելով աղոթքներին ու հոգեւոր կրթությանը:

Սատանաներին քշելու ժամանակ դեռեւս չհասունացած հոգեկան աշխարհով մոտ հազար դեռահասներ իսկական հիստերիկայի մեջ են ընկել: Նշվում է, որ սեանսի ժամանակ որոշ երեխաներ անգամ ուշաթափվել են, շատերը լաց են եղել:

Հագեբույժների խոսքով՝ այն մեթոդները, որոնք կիրառում է Վիցորեկը, առավել հաճախ օգտագործում են աղանդավորական կազմակերպությունները: Իսկ Թոմաս Վիցորեկը վստահ է, որ իր նպատակը եղել է սատանաներին քշելն ու դրանք Աստծով փոխարինելը, հաղորդում է Informing-ը:

Տեղի եկեղեցում նշել են, որ հոգեւորականի գործունեության հետ կապված որեւէ բողոք չեն ստացել, ուստի խնդիր էլ չեն տեսնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ