News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոնյակը վերամշակվող արդյունաբերության այն եզակի արտադրանքներից է, որի մեծ մասն արտահանվում է: Այսպես, 2013 թվականին արտադրված կոնյակից արտահանվել է 90.2%-ը, անցյալ տարի՝ 96.6%-ը:

Նկատենք, որ արտահանման այս աճն ամենեւին էլ դրական միտումների վկայություն չէ: Հակառակը, ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման մեջ անկում է գրանցվել: Պարզապես արտահանման անկումը (0.2 մլն լիտրով) ավելի քիչ է եղել, քան ընդհանուր ոլորտում գրանցված անկումը (գրեթե 1.6 մլն լիտր):

Հայկական կոնյակի արտահանման աշխարհագրությունը բավական մեծ է: Սակայն գլխավոր ներկրողը Ռուսաստանն է, որի մասնաբաժինը կոնյակի արտահանման ընդհանուր ծավալում կազմում է շուրջ 80%: Այդ պատճառով մեր հյուսիսային հարեւանի տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանում կոնյակի արտադրության վրա:

Ընթացթիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 705.7 հազար լիտրով կամ 31.3%-ով: Եթե Ռուսաստանում կոնյակի սպառման խնդիրը պահպանվի եւ արտաքին այլ շուկաներ կգտնվեն, իրավիճակն ավելի կվատթարանա:

Հիշեցնենք, որ ավանդաբար կոնյակն արտահանման ծավալով առաջատար է այլ ապրանքների շարքում եւ վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այնպես որ՝ կոնյակի արտահանման լուրջ անկումն ավելի կխորացնի արտաքին առեւտրում անհավասարակշռությունը:

Բացի այդ, կոնյակի իրացման խնդիրը բացասաբար կանդրադառնա ֆերմերներից խաղողի գնման վրա: Նշենք, որ խաղողը համեմատաբար բարձր ապրանքայնություն ունի, եւ բերքի գերակշռող մասը մեծածախ գնվում է ձեռնարկությունների կողմից:

Մինչեւ խաղողի բերքահավաքն ընդամենը մի քանի ամիս է մնացել, եւ այդ ընթացքում պետությունը պետք է լուծի այդ խնդիրները: Հակառակ դեպքում, ֆերմերները ծանր վնասներ կկրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ