News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, մարտի 30-ին եղել է ՀՀ հյուսիսարեւմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի եւ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի, բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, հետեւել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը:

Զորամասում անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում Յուրի Խաչատուրովը զրուցել է սպայական անձնակազմի հետ, հետաքրքրվել նրանցից յուրաքանչյուրի պարտականությունների իմացությամբ, խոսել է հայտնաբերված բացթողումների մասին: Իր խոսքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անդրադարձել է նաեւ վերջին տարիներին զորամասի անձնակազմի արձանագրած ձեռքբերումներին եւ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին:

Խորհրդակցության ավարտին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զորամասի հրամանատարությանը համապատասխան հրահանգներ եւ ցուցումներ է տվել ստուգումների ընթացքում արձանագրված բացթողումները կարճ ժամանակահատվածում շտկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ