News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի կարող իր «Քաղաքացիական շտաբ» կազմակերպության հիմնադիր համագումարն անցկացնել Մարզահամերգային համալիրում: «Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց այդ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ասել էր, որ մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում համերգ կա եւ մայիսի 24-ից շուտ չեն կարող դահլիճ տրամադրել իրենց: Այժմ նրանք նոր դահլիճ են փնտրում, որտեղ կարող են անցկացնել համագումարը: Մամուլի խոսնակը նշեց, որ երեւի կդիմեն Կառավարության նիստերի դահլիճում համագումարն անցկացնելու համար:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի:

Տպել
Ամենաշատ