News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահացել է Ուզբեկստանի բնակիչ 134-ամյա Թութի Յուսուպովան, որին ոչ պաշտոնապես համարում էին աշխարհի ամենատարեց կինը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Ուզբեկ կինը գրանցված չի եղել Գինեսի ռեկորդների գրքում։ Տարիքը հաստատող միակ փաստաթուղթը անձնագիրն է եղել, որում նշված էր. 1 հուլիսի, 1880թ.։

Վերջերս նրա հետ զրուցել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։

Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ կինը խորհուրդ էր տվել ազնիվ ապրել, շնորհակալ լինել եւ միշտ շարժման մեջ լինել։

«Մի՛ նեղացրեք մարդկանց, մարդու հոգին շատ փխրուն է։ Գնահատե՛ք խաղաղ օրերը, հա՛շտ ապրեք։ Բարօրությունը լինում է այնտեղ, որտեղ կա համերաշխություն»,- ասել է Յուսուպովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ