News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի նվազել են թե Հայաստանում արձանագրված հանցագործությունների, թե դրանց բացահայտման դեպքերը: NEWS.am-ին տվյալներ են հայտնի դարձել Դատախազության 2014թ գործունեության հաշվետվությունից, որը օրերս ուղարկվել է ԱԺ նախագահին:

Այսպես, 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546 դեպք, 2013թ այդ թիվը կազմում էր 18,333, այսինքն՝ դեպքերը նվազել են 4.3%-ով: Բացահայտումը կազմել է 79.9%, 2013թ. դա 82.6% էր, այսինքն` բացահայտումը նվազել է 2.7%-ով:

Արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 68  (2013թ.` 66) դեպք, որոնցից բացահայտվել է 57-ը (2013թ.` 49)։ 2014թ. ընթացքում աճել են` մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 200-ով (2013թ.` 4,727 – 2014թ.` 4,927) կամ 4.2%-ով, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 190-ով (2013թ.` 6,475 – 2014թ.` 6,665) կամ 2.9%-ով, այլ հանցագործությունների դեպքերը՝ 7-ով (2013թ.` 47 – 2014թ.` 54) կամ 14.9%-ով:

 Նույն ժամանակահատվածում նվազել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը` 303-ով,  տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 257-ով, պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ 624-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ