News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որեւէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ։

«Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի եւ պատահարների ստույգ տվյալները թաքցնելու եւ փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:

Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծերը, ամբողջովին կեղծ եւ ակնհայտ ապատեղեկատվությունը տարածվում են նաեւ հայրենական որոշ լրատվամիջոցներով եւ սոցցանցերի օգտատերերի միջոցով:

Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին եւ զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է բաց, թափանցիկ եւ օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն` հասարակությանը հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել եւս` բացթողումների համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ շփման գոտում լարվածության աճը Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված եւ վրեժխնդրությամբ տրամաբանված նենգ քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:

Հայկական կողմը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ