News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քեմբրիջում հնագետները երկրի միջնադարյան ամենամեծ գերեզմանատունն են հայտնաբերել` շուրջ 1500 գերեզմաններով: Հետազոտողների կարծիքով, այնտեղ նախ աղքատ գիտնականների եւ ուսանողների են հուղարկավորել: Պեղումների մասին հաղորդել է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը:

Ըստ Lenta-ի, կմախքները հայտնաբերել են աստվածաբանական ֆակուլտետի շենքի վերանորոգման ժամանակ: Գերեզմանատան գոյության մասն հայտնի էր դեռեւս 1950-ական թվականներին, սակայն դրա մեծության մասին հնագետները միայն հիմա են իմացել:

Գերեզմանները թվագրվում են XIII-XV դարերով: Այստեղ նախ հուղարկավորել են Հովհաննես Ավետարանչի հիվանդանոցի հիվանդներին, որի շենքը մինչեւ 1511 թվականը գտնվել է գերեզմանատան դիմաց: Հայտնաբերված մնացորդների մեծ մասը թաղել են առանց դագաղի եւ նույնիսկ պատանքի: Չեն հայտնաբերվել նաեւ զարդեր եւ անձնական այլ իրեր:

Բացի այդ, գերեզմանատան տարածքում կանանց եւ երեխաների մնացորդներ գրեթե չեն եղել: Ամենայն հավանականությամբ, այնտեղ հուղարկավորել են աղքատ ուսանողների եւ գիտնականների (մեծ մասը՝ 25-45 տարեկան):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ