News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օմսկից բանաստեղծ Իլյուբայ Բակտիբաեւը 1000 օրինակ տպաքանակով ընդամենը մեկ բառից կազմված գիրք է հրատարակել:

«Իսկ հետո բառն էր» անվանումով գիրքը միայն մեկ բառ է պարունակում՝ «Այո-ո-ո-ո…»: Դրան նախորդում եւ հետեւում են հեղինակի նախաբանն ու բացատրությունը:

«Ես երկար էի մտածում այդ ուղղությամբ, եւ հետո նկատեցի, թե մարդիկ ինչպես են արտաբերում այդ բառը: Ինչ-որ տեղ ինչ-որ բան է կատարվում, իսկ մարդիկ մտածում եւ արտաբերում են՝ «Այո»: Այն կարճ է, բայց ամբողջությամբ պարունակում է ե՛ւ պատմությունը, ե՛ւ թեման»,- նշել է Բակտիբաեւը:

Ըստ Lenta-ի, գրական այս ստեղծագործության գաղափարը գրողի մոտ առաջացել է հոր հետ շփումից հետո, որը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին: Վերհիշելով պատերազմը՝ նա ամեն անգամ մտածկոտ արտաբերել է. «Այո-ո-ո-ո…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ