News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին հակառակորդի գնդակից զոհված 20-ամյա Հովսեփ Անդրեասյանին այսօր՝ ապրիլի 1-ին, զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի Մխչյան  գյուղում: 

Հուղարկավորությանը ներկա է եղել Մխչյան գյուղի ամբողջ բնակչությունը, զինվորականներ: 

Նշենք, որ նախորդ օրը զինծառայողի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պնախարար Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
Ամենաշատ