News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը վաղը՝ ապրիլի 2-ին պաշտոնանկ է արվելու։

Հարցն այսպիսի ձեւակերպմամբ ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

Արամ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ­պետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արամ Հարությունյանը կարող է նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Դեռեւս նոյեմբերի 21-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:

Տպել
Ամենաշատ