News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանումը կտրուկ նվազել է: Մեր երկրից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 85,4 տոկոսով՝ մոտ 49 միլիոն դոլարից դառնալով 7 միլիոնից մի փոքր ավել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել դեպի Ռուսաստան: Անցած տարվա 40 մլն 135 հազար դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստան է ուղարկվել ընդամենը 533 հազար դոլարի ապրանք:

Իսկ, ահա, Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկու երկրներ՝ Բելառուս եւ Ղազախստան, ընդհանրապես ապրանք չի արտահանվել ՀՀ-ից: Ի դեպ, 21,8 տոկոսով նվազել է նաեւ դեպի Եվրոպական միության անդամ երկրներ արտահանումը: Փոխարենը դեպի, այսպես կոչված, «այլ երկրներ» արտահանումը աճել 13,8 տոկոսով: Խոսքը վերաբերում է հիմնականում դեպի Չինաստան արտահանումներին: Հավելենք, որ ՀՀ-ից դեպի նշված երկիր հիմնականում պղնձի խտանյութ է արտահանվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ