Կամչատկայի ափերի մոտ, Օխոտի ծովում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 54-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայություններից:
«Վերջին տվյալներով, ջրից դուրս է բերվել 54 մարմին, անձնակազմի 63 անդամներ փրկվել են»,-ասել է աղբյուրը:
Անհայտ է մնում 15 մարդու ճակատագիր: Վարկածների մեկի համաձայն, մարդիկ կարող էին գտնվել խորտակված նավի բանտերում: Որոնումներին մասնակցում է տարբեր տիպի 26 նավ: Ընդհանուր առմամբ խորտակված նավի վրա եղել է 130 մարդ. նրանցից 78-ը ՌԴ քաղաքացիներ են, 54-ը այլ երկրների, այդ թվում Ուկրաինայի, Լիտվայի, Վանուատուի եւ Մյանմարի քաղաքացիներ: