Քենիայի հյուսիսում մի խումբ զինված անձինք հարձակվել են Գարիսսա քաղաքի համալսարանի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հարձակման հետեւում հավանաբար գտնվում է սոմալիական «Աշ Շաբաբ» արմատական խմբավորումը, որը «Ալ Կաիրդայի» ճյուղն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համալսարանի տարածքում պայթյուններ են հնչում, փոխհրաձգությունը շարունակվում է։ Նախնական վարկածով՝ կան պատանդներ։