Նավթի համաշխարհային գներն այսօր` ապրիլի 2-ին, իջնելու միտում են ցուցաբերում երեկվա բարձրացումից հետո. Այդ մասին են վկայում բորսային գործարքների արդյունքները:
Ըստ այդ տվյալների` Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,95%-ով` 1 բարելի դիմաց դառնալով 56,56 դոլար, իսկ WTI տեսակինը` 1,02%-ով` դառնալով 49,58 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Նավթի գները երեկ` ապրիլի 1-ին, զգալիորեն աճել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ֆոնին:
«Վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցություններ է վարում Իրանի հետ, որի նպատակն է ապացուցել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը եւ հանել միջազգային պատժամիջոցները։